Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 336 840 դեպք: Ապաքինվել է ևս 680 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 317 069:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ, մինև օրս կորոնավիրուսից մահացել է 4 602 անձ: