Թբիլիսիում ադրբեջանցիների և քրդերի միջև զանգվածային ծեծկռտուք է եղել:
Այս մասին հայտնում է EADaily-ին: Ծեծկռտուքի հետևանքով 32-ամյա ադրբեջանցի է մահացել: Նշվում է, որ կան նաև վիրավորներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի Դմանիսի շրջանում էր զանգվածային ծեծկռտուք եղել: Բնակիչների խոսքով՝ էթնիկ սվանների մի խումբ մոտեցել էր ադրբեջանցի գործարար Գաշամ Շամիլովի խանութին և հարձակվել նրա, ինչպես նաև մոտակայքում գտնվող երիտասարդ ադրբեջանցիների վրա: Միջադեպի հետևանքով մի քանի մարդ ծանր վիրավորվել էր: