Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 22,5%-ով՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը:
Ծառայության տվյալներով՝ Ռուսաստանից Թուրքիա կատարվող արտահանումն աճել է 21,1%-ով՝ հասնելով 7 մլրդ 189 մլն դոլարի, իսկ Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 27,8%ով՝ դառնալով 1 մլրդ 938 մլն:
Խնդրո առարկա ժամանակահատվածում Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի հետ առևտրի մասնաբաժինը 4%-ից դարձել է 4,2%: