Ադրբեջանի դատարանը երկուշաբթի որոշում է կայացրել 20 տարվա ազատազրկման դատապարտել Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքջյանին։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан» գործակալությունը։
Էուլջեքջյանին մեղադրանքներ են առաջադրվել 114.3 (ռազմական հակամարտությանը կամ ռազմական գործողությանը որպես վարձկան մասնակցելը), 214.2.1 (ահաբեկչություն, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման (հանցավոր կազմակերպության) կողմից կատարված գործողություններ) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: