Հայաստանը պետք է սկսի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում վստահության բարձրացման ուղղությամբ։ Այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլն Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների հանձնումը կարող է լինել։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մամուլի ասուլիսը նա հրավիրել է Ադրբեջանից Թուրքիա վերադառնալուց հետո։ Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Մոսկվան մտադրություն չունի ձգձգել Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը։
«Ընդհակառակը, Մոսկվան նույնպես աջակցում է այդ գաղափարին, որը ծանրակշիռ ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման հարցում։ Այդ միջանցքը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին։ Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ», – հայտնել է Էրդողանը։