Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն Թուրքիայում «Անատոլիական արծիվ-2021» մարտավարական թռիչքային համատեղ զորավարժություններին:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հունիսի 21-ին մեկնարկող զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 2 ՄիԳ -29 կործանիչներ եւ 2 Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ:
Նշվում է, որ երկրի ռազմաօդային ուժերի թռիչքային տեխնիկական անձնակազմն ու օդանավերը մեկնել են Թուրքիայի Քոնիա քաղաք՝ վարժանքներին մասնակցելու համար: