Բաքվում գտնվող հայ գերիների հարցով երկու դատական նիստ է կայացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
- Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականների վերաբերյալ նիստը. հաջորդ լսումը կկայանա հուլիսի 1— ին։
- Երկու հայ զինվորականներ՝ Մկրտչյանին եւ Խոսրովյանին վերաբերող նիստը, որոնք մեղադրվում են, իբր Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ. հաջորդ լսումը հունիսի 30 — ին է։