Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ֆիզուլիում (Վարանդա) կասետային ռումբի վրա քաղաքացիական անձ է պայթել։
Ֆիզուլիի շրջանի դատախազության տեղեկատվության համաձայն՝ «Korpu-Bina-Tikinti» ՍՊԸ շինարարական ընկերության վարորդ Էլշան Խալիլովն (ծնվ. 1987թ.) աշխատելու ժամանակ դիպել է չպայթած արկին։
Պայթյունի հետևանքո Խալիլովը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Բացահայտված փաստի առթիվ Ֆիզուլիի շրջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում: