Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա հունիսին երկիր կատարվել է 156,189 միջազգային այց: 2020-ի հունիսի համեմատ այցելությունների թիվն աճել է 294%-ով, 2019-ի հունիսի համեմատ՝ նվազել 82%-ով:
Հունիսին միջազգային այցելուների թվով առաջատարը Թուրքիան է. հունիսին Վրաստան այս երկրից այցելել է 29 606 հոգի: Զբոսաշրջիկների թվով Իսրայելը երկրորդ տեղում է: Եթե նախորդ տարվա հունիսին կորոնավիրուսի խիստ սահմանափակումների պայմաններում Վրաստան էր այցելել Իսրայելի ընդամենը 46 քաղաքացի, ապա այս տարվա հունիսին այցելուների թիվը հասավ 15837-ի: Ուկրաինան եզրափակում է լավագույն եռյակը:
2021-ի հունիսին այս երկրից Վրաստան են այցելել 15 493 զբոսաշրջիկներ: Այս տարվա հունիսին Վրաստան է այցելել նաև 14,967 այցելու Ռուսաստանից,Հայաստանից՝ 13,342, Ղազախստանից՝ 7328, Ադրբեջանից՝ 6900, Սաուդյան Արաբիայից՝ 6046, Բելառուսից՝ 3809, Ուզբեկստանից՝ 2772, Լեհաստանից՝ 1793, ԱՄՆ-ից՝ 1709, Գերմանիայից՝ 1633, Իրանից՝ 1352:
Վրաստանի սահմանները բաց են բոլոր օտարերկրացիների համար, ովքեր ավարտել են ցանկացած տեսակի պատվաստանյութով COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը: Վրաստան ժամանելուն պես ցամաքային կամ ծովային սահմանը հատելիս պատվաստված զբոսաշրջիկները պետք է տրամադրեն միայն պատվաստման վկայագիր, բացի այդ, բացասական PCR թեստի արդյունք: