Վրաստանում Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:
Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժը եղել է տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով:
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Քարթլիի շրջանում ՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: