Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին. հայտնում է «Грузия online» -ը:
Նշվում է, որ սկզբում շրջանառվում էր այն վարկածը, թե նրա դին հայտնաբերել են իր բնակարանում, սակայն ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ Հուսեյնը ընկել է բազմահարկ շենքի պատուհանից:
Ըստ վրացական լրատվամիջոցի՝ Բակիխանովի ծանոթները չեն բացառում, որ նրա մահը կարող էր ձեռնտու լինել Ադրբեջանի կառավարությանը:
Նրանցից մեկի՝ Ավթանդիլ Մամադովի խոսքով, մահվանից երկու օր առաջ Հուսեյնը իրեն պատմել է Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիների հետ տեղի ունեցած կռվի մասին: Բլոգերը ենթադրում էր, որ այդ մարդիկ Բաքվի հրահանգով են իր վրա հարձակվել:
Մամադովը հաղորդել է, որ Հուսեյնը քաղաքական ապաստան էր խնդրում Վրաստանից, քանի որ հետապնդումների էր ենթարկվում իր հայրենիքում: