Թուրքիայի հարավում արդեն մի քանի օր է անտառային հրդեհներ են մոլեգնում։
Ինչպես հաղորդում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիին, վերջին երեք օրվա ընթացքում փրկարարները հսկողության տակ են վերցրել հրդեհի 70 օջախ: Առայժմ շարունակվում են հրդեհներ Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիա, Բոդրում հարավային նահանգներում:
Աղբյուրը հայտնում է, որ Բոդրում հանգստավայրում բռնկված հրդեհների պատճառով սկսել են տարհանել հյուրանոցների զբոսաշրջիկներին։
Համացանցում տարածվում են առողջարանների ֆոնին բռնկված հրդեհների տեսանյութերը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարվել են աղետի գոտի։ Նա խոստացել է փոխհատուցել վնասը և անել հնարավորը իրավիճակը բարելավելու համար: Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ անտառային հրդեհների հետևանքով արդեն 410 մարդ Է տուժել։