2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում գործազուրկների թիվը նվազել է 50 տոկոսով ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինը։
«Հունիսի վերջի դրությամբ միության պետությունների զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 1,6 մլն մարդ և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է ավելի քան 50 տոկոսով», – ասել է նա:
Մալկինան նշել է, որ ԵՏՄ-ում աշխատուժի ընդհանուր թվաքանակից գործազուրկների բաժինը I կիսամյակում կազմել է 1,7 տոկոս, այն դեպքում, երբ 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3,4 տոկոս:
Ինչպես նշվում է ԵՏՀ նյութերում՝ Եվրասիական տնտեսական միությունում գործազուրկների թիվը 2021 թվականի հունիսի վերջին կազմել է 1 մլն 555,5 հազար մարդ: