Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղներն առնվազն 38 մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին հաղորդել են տեղի լրատվամիջոցները: Անհայտ կորած մարդկանց որոնումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաղորդել էր աղետի 17 զոհերի մասին: Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում: Քաղաքի փողոցներում ցեխի առվակներ են գոյացել: Վնասվել են շենքերը, մեքենաները և ենթակառուցվածքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ջրհեղեղներից և սելավներից տուժած երեք նահանգներ բնական աղետի գոտի է հայտարարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական աղետի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։