Ադրբեջանական բանակը հրթիռահրետանային կազմավորումներ է պատրաստում կենդանի կրակով, օգոստոսի 14-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններն անցկացվում են 2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն: Զորավարժությունների ընթացքում հրետանային ստորաբաժանումները, մտնելով համակենտրոնացման տարածքներ, զբաղեցնում են կրակակետեր և իրականացնում կրակոցներ, նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: