2020-ին Իսրայելի պաշտպանական մատակարարումների ծավալն արտերկրում աճել է 15%-ով՝ հասնելով 8,3 մլրդ դոլարի։
Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը։
Արտահանման 44 տոկոսը բաժին է ընկնում Ասիայի երկրներին, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրներին, 30 տոկոսը՝ եվրոպական երկրներին և Ադրբեջանին, 20 տոկոսը՝ ԱՄՆ-ին և Կանադային:
Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ ներկայումս Իսրայելում Ադրբեջանի պաշտպանական պատվերների ծավալը կազմել է մոտ 2 մլրդ դոլար: Ձեռք բերված և ստացվող սպառազինությունների թվում են՝ հրաձգային սպառազինություններ, հրետանային համակարգեր, ՀՕՊ միջոցներ, զրահատեխնիկա, կապի և հետախուզության միջոցներ, մարտական և հետախուզական դրոններ: