Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ, երբ նրանք կառավարություն կձեւավորեն։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Քանի որ մեր նպատակը Աֆղանստանում կայունության և անվտանգության ապահովումն է, ապա մենք անհրաժեշտության դեպքում կքննարկենք մեր ընդհանուր օրակարգը այն կառավարության հետ, որը կձևավորի «Թալիբանը», – ասել է նա: