Իրանը սկսել է երկրորդ hայրենական պատվաստանյութի՝ Prezi Com Pars կորոնավիրուսի դեմ փորձարկումների երրորդ փուլը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է PressTV հեռուստաալիքը։
Երրորդ փուլը տեղի կունենա Թեհրան և Ալբորզ նահանգներում, դրան կմասնակցեն շուրջ 40 հազար կամավորներ: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ Իրանի դեղագործական ընկերությունները կկարողանան արտադրել նոր պատվաստանյութի մոտ 15-20 մլն չափաբաժին:
Նշվում է, որ Իրանում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համար օգտագործվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, չինական Sinopharm, հնդկական Bharat Biotec, բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցները։