Անկարայի անվտանգության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները 40 ոստիկանների ձերբակալման լայնածավալ գործողություն են իրականացրել, որոնց կասկածում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցության և հակաօրինական գաղտնի կազմակերպությանը անդամակցելու մեջ։ « Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
40 ձերբակալվածների թվում են չորս նախկին բարձրաստիճան ոստիկաններ։ Նրանք բոլորը կասկածվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը անդամակցելու մեջ, հաղորդում է գործակալությունը:Ձերբակալություններն իրականացվել են մի շարք քաղաքներում: Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները կտեղափոխվեն Անկարա։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։ Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է ավելի քան 160 հազար պետծառայող, այդ թվում ՝ զինվորականներ: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենն ինքը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։