Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը, որը կգլխավորի Հասան Դիաբը։ Երկրի նոր կառավարության կազմում ընդգրկվել են 20 տեխնոկրատ նախարարներ, ովքեր ներկայացնում են երկրի քրիստոնեական և մահմեդական համայնքները և պետք է երկիրը դուրս բերեն տնտեսական և ֆինանսական սուր ճգնաժամից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկրին նոր կառավարության առաջնահերթություններից է լինելու գործազրկության դեմ պայքարը, կայունության և խաղաղության պաշտպանությունը։
Լիբանանի նոր կառավարության կազմում ընդգրկվել է նաև Վարդինե Օհանյանը, ով առաջադրվել է ՀՅԴ Դաշնակցության կողմից, նշանակվել է երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայտնում է Arevelk-ը։
Համաձայն աղբյուրի՝ Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է նախարարի պաշտոնում հայուհի նշանակվում։
Մինչև այս նշանակումը Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս է ինչ Լիբանանում շարունակվում էին զանգվածային բողոքի ակցիաները, որը հանգեցրել էր կառավարության հրաժարականինին։