Թուրք և ադրբեջանցի զինվորականներն ավարտել են հատուկ նշանակության ջոկատների համատեղ մարտավարական վարժանքները ՝ Լաչինի շրջանում. հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները հաջողությամբ կատարեցին բարդ տեղանքով հետախուզություն իրականացնելու, ճանապարհներ կապող դարանակալներ կազմակերպելու, դիվերսիոն խմբերի հայտնաբերման, չեզոքացման և ոչնչացման, տարբեր խոչընդոտներ հաղթահարելու, պայմանական թշնամուն գաղտնի մոտենալու առաջադրանքները»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 12 -ից առաջին անգամ Բաքվում կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ միջազգային վարժանքներ: