Երկուշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Էպիկենտրոնը գտնվել է Կուչան քաղաքից 43 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 111 հազար մարդ: Ցնցման խորությունը 2 կմ է: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: