Հասարակական տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումները Վրաստանում հանվել են: Այսօրվանից մետրոյի, ավտոբուսների և միկրոավտոբուսների տեղաշարժը վերականգնվել է:
Որոշումը կայացրել է Միջգերատեսչական համակարգող խորհուրդը օրեր առաջ:
Ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով հասարակական տրանսպորտը դադարեցվել էր:
Օգոստոսի 14-ին սահմանվեցին քաղաքային տրանսպորտի սահմանափակումներ: Շարժը պետք է վերսկսվեր սեպտեմբերի 4-ից, սակայն, համակարգող խորհրդի որոշմամբ, արգելքը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 13-ը:
Մյուս սահմանափակումները դեռ գործում են: