Իրանի մեծ թվով քաղաքացիներ դուրս են եկել Թեհրանի և երկրի այլ քաղաքների փողոցներ՝ ի նշան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման սպանված ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սգո։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ցույցերն անցկացվում են Իրանի տարբեր քաղաքներում և նահանգներում։ Պետական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրում արտասվող և սգացող մարդկանց մասնակցությամբ, որոնք իրանցի պաշտոնյաներին ասում են, որ Իրանն անպատասխան չի թողնի սպանությունը:
Ցուցարարները հավաքվել են փողոցներում, մզկիթներում և մետրոյում ուրբաթօրյա աղոթքից հետո և կրում են «կորչի ԱՄՆ-ն» և «կորչի Իսրայելը» գրություններով պաստառներ:
Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ն գործողություն է իրականացրել Սուլեյմանիի դեմ։ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջիդիի հայտարարության համաձայն ՝ Բաղդադի մերձակայքում հարվածների հետևանքով 12 մարդ Է զոհվել: Զոհվածների թվում, բացի Սուլեյմանիից, եղել է շիաների աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը, որին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել Է դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մեջ: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Սուլեյմանիի մահվան համար։