Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 16-17-ը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությանը։
Այցի շրջանակներում Զելենսկին հադիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:
Բացի երկու երկրների ղեկավարների բանակցություններից՝ ակնկալվում է, որ կստորագրվեն երկկողմ մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են առաջնահերթ ոլորտներում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը:
Նախատեսվում է նաև Զելենսկու հանդիպումը Ադրբեջանի ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչների հետ։