Առկա պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Այս մասին նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Լավրովի Բաքու այցի ընթացքում նախատեսված է վերջինիս հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցի շուրջ», – ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ բանակցությունների արդյունքում նախատեսվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2020 թվականի խորհրդակցությունների պլանի ստորագրում: