Իրանի ներքին անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է մոտ 180 մարդ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ոստիկանությանը:
Ներքին անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են Իրանում վերջին օրերի անկարգությունների ամենաակտիվ հրահրողները: Ձերբակալվածները մեղադրվում են քաղաքացիներին հակապետական միջոցառումների մեջ ներգրավելու, ինչպես նաև պետական հաստատությունների, ոստիկանական բաժանմունքների և ռազմական օբյեկտների շենքերի վրա հարձակման համար:
Համաձայն աղբյուր փոխանցած տեղեկությունների՝ ձերբակալությունների շարքը շարունակվում է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում բենզինի գներն անսպասելիորեն բարձրացել են 50-200%-ով։ Բենզինի գների կտրուկ բարձրացումը դարձել է զանգվածային բողոքի ակցիաների պատճառ