810-ից ավելի փախստականներ անցած օրվա ընթացքում Սիրիա են վերադարձել Լիբանանից և Հորդանանից: Այս մասին, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», հաղորդվում է հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկողության ռուսական կենտրոնի կողմից պաշտպանության նախարարության կայքում հրապարակված տեղեկագրում:
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքներից Սիրիա է վերադարձել 817 փախստական, այդ թվում ՝ Լիբանանից՝ 205 մարդ , և Հորդանանից՝ 612 մարդ», – ասված է տեղեկագրում:
Նշվում է, որ մեկ օրում վերականգնվել են 6 բնակելի տուն, դպրոց և հացի փուռ։ Բացի այդ, Սիրիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ևս 2,4 հեկտար տարածք, ինչպես նաև հայտնաբերել և ոչնչացրել 33 պայթյունավտանգ առարկա:
Սիրիայում զինված հակամարտությունը սկզբնավորվել է դեռ 2011 թվականից։