Սիրիայի կառավարական բանակը շաբաթ օրը թուրքական զորքերի և զինված ընդդիմության կազմավորումների հետ բախումից հետո ազատագրել է Հասեքե նահանգի հյուսիսում գտնվող Ումմ-Շուեյֆա բնակավայրը։
Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հաղորդել էր Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերի բախումների մասին ՝ Ումմ-Շուեյֆայի շրջանում զինամթերքի և ականանետերի կիրառմամբ:
Սիրիական և թուրքական զորքերի միջև վերջին բախումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Ռաս ուլ Այնից հարավ-արևելք ընկած Թել-Վարդ բնակավայրի մոտ: Մինչ այդ հոկտեմբերի 27-ին գնդակոծվել էր դեպի սահման շարժվող սիրիական բանակի շարասյունը։ Սիրիական բանակի մարտիկները պատասխան կրակ են բացել։
Ինչպես նշում է SANA-ն, սիրիական բանակը Հասեքե նահանգի հյուսիսում պաշտպանական սահմանագծեր է ստեղծում թուրքական զորքերի հավանական ներխուժումը կասեցնելու նպատակով: