«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը հայտարարել է նոյեմբերի 2-ին բողոքի ակցիայի անցկացման մտադրությունների մասին
«Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլին նախօրեին տեղեկացրել է, որ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը նախատեսում է նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա անցկացնել Բաքվում:
Նա հայտնել է, որ իշխանություններին առաջարկվել է ակցիայի անցկացման երկու վայր՝ «Մահսուլ» մարզադաշտը կամ «Մայիսի 28» մետրոկայարանի մոտ գտնվող հրապարակը:
Հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր ուժերը չարտոնված հանրահավաքի փորձ կատարեցին Բաքվում, ինչը հանգեցրեց իշխանությունների կողմից կոշտ արձագանքի և ակցիան ցրելու նպատակով ուժի կիրառման։