Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությունները 120 ժամով դադարեցնելու համաձայնությունը լայն արձագանք է ստացել միջազգային հանրության շրջանում։
Գերմանական մամուլը ևս անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո ստեղծված իրավիճակին՝ այդ թեմայի վերաբերյալ ծաղրանկարներ հրապարակելով։
Ծաղրանկարներից մեկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծնկի է իջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ Թուրքիայի դրոշով կարմիր գորգի վրա և ճանապարհ է բացում դեպի Սիրիա: Ծաղրանկարում Թրամփի առջև կանգնած են քուրդ զինյալներ և քաղաքացիական անձինք, որոնց ԱՄՆ նախագահն ուղղորդում է դեպի անապատ:
Գերմանական մամուլն այդ կերպ պատկերել է Էրդողանի հաղթանակը Թրամփի նկատմամբ: