ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների առաջնորդները առաջիկա գագաթնաժողովին Լոնդոնում կընդունեն Դաշինքի ուժային պատրաստվածության նոր բարձրացման մասին որոշում: Այս մասին հայտնել է Դաշինքի Գլխավոր քարտուղար Հենս Ստոլտենբերգը նոյեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ:
Ստոլտենբերգի պնդմամբ` ՆԱՏՕ-ի անդամները Լոնդոնում կընդունեն որոշումներ մի շարք հարցերի վերաբերյալ` այդ թվում տիեզերքում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում Դաշինքի ուժային պատրաստվածության բարձրացման մասին:
ՆԱՏՕ-ն կավելացնի ռազմական ծախսերը մինչև 400 մլրդ դոլար մինչ 2024թ.: Դաշինքի Գլխավոր քարտուղարը այդ որոշումը բնորոշել է որպես աննախադեպ առաջընթաց:
Դաշինքի առաջնորդները կհաստատեն ՆԱՏՕ-ի Արտգործնախարարների կողմից նոյեմբերի 22-ին ընդունված որոշումը, համաձայն որի` տիեզերքը ճանաչվում է որպես ՆԱՏՕ-ի օպերացիոն գործողության ոլորտներից մեկը ցամաքի, ծովի, օդային և կիբերտարածության կողքին: