Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման մասին համաձայնագրերը։ Լոնդոնի այս որոշումը պայմանավորված է Անկարայի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններով։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Համաձայն Financial Times-ի՝ այս որոշման վերաբերյալ պաշտոնապես դեռևս հայտարարված չԷ, սակայն, աղբյուրի տեղեկատվության համաձայն, կառավարությունը որոշել Է ամբողջովին վերանայել զենքի այն բոլոր տեսակների մատակարարումները, որոնք Թուրքիայի կողմից կարող Է օգտագործվել Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող մարտական գործողության ժամանակ։
Մեծ Բրիտանիան վերջին հինգ տարվա ընթացքում 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,4 մլրդ դոլար) զենք Է մատակարարել Թուրքիային։ Մեծ Բրիտանիայի կողմից Թուրքիային մատակարարված զինատեսակները ներառում են ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, զրահատեխնիկա, հրթիռներ