Կառավարությունը բացարձակապես ոչինչ չի անում խաղողի մթերման խնդիրը լուծելու համար: Այս մասին Armenia Today-ի թղթակցին տված հարցազրույցում ասել են կառավարության շենքի մոտ տեղի ունեցող գինեգործների բողոքի ակցիայի մասնակիցները:
Ըստ նրանց` արդյունքում տոննաներով աճեցված խաղողը փչանում է, և միակ հույսն այն է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» կսկսի խաղող մթերել։