Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ չի պատրաստվում այց կատարել Ռուսաստան՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն:
Վրացի պաշտոնյաները չեն այցելել Ռուսաստան 2008թ-ից ի վեր, քանի որ այս երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:
Դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են Վրաստանի կողմից այն բանից հետո, երբ 2008թ. Օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: