ԱՄՆ-ն սեպտեմբերի վերջին գաղտնի կիբերհարձակում է իրականացրել Իրանի դեմ՝ ի պատասխան սաուդյան նավթային օբյեկտների դեմ հարձակումների, որի համար պատասխանատվությունը ԱՄՆ-ն դնում է Թեհրանի վրա: Այս մասին փոխանցում է Ռոյթերս լրատվական գործակալությունը: Կիբերհարձակումների շարքին է դասվում Իրանի դեմ պրոպագանդայի իրականացումը:
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 14-ին հարձակում էր իրականացվել սաուդական նավթային Saudi Aramco ընկերության երկու խոշոր ձեռնարկությունների վրա: Այս գործողության համար պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել «Անսար Ալլահ» եմենական շարժման հուսիտ-ահաբեկիչները:
Պայթյունների արդյունքում ընկերությունը կրել էր զգալի կորուստներ: ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան գործողության պատասխանատվութունը դրել են Իրանի վրա՝ պատճառաբանելով, որ հարձակման ընթացքում օգտագործված ԱԹՍ-ներն ու հրթիռները չէին կարող լինել հուսիտների զինապահեստում: Իր հերթին Թեհրանն այս մեղադրանքները համարել է անհիմն: