Թուրքիայի դատախազության մարմինները 98 մարդու ձերբակալման արտոնություն են տվել, որոնք կասկածվում են ֆեթուլահիստների ահաբեկչական կազմակերպություն (FETO) հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքական Haberturk-ին, 33 մարդ Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակիցներն են։
Նախարարության աշխատակիցներին ձերբակալելու համար ստուգումները սկսվել են միաժամանակ հանրապետության 15 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում։ Ներկայումս ձերբակալվել է 71 կասկածյալներից 50-ը։ Ձերբակալման արտոնություն է տրվել ոչ միայն գերատեսչության 33 հաստիքային աշխատողների, այլ նաև տեխնիկական անձնակազմի, թիկնապահների և այլ անձանց, որոնք Արդարադատության նախարարության հետ աշխատել են պայմանագրային հիմունքներով։
Դրան զուգահեռ, ձերբակալություններ են տեղի ունեցել ևս 11 նահանգներում այն գործով, որը վարում են Ադանա նահանգի իշխանությունները: 27 մարդ կասկածվում է ոստիկանությունում քննությունների արդյունքները կեղծելու մեջ։ Նրանք ձերբակալվել են և տեղափոխվել հարցաքննության։
Նշենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել։ Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում և Անկարայում, զոհվել է 250 մարդ, չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Հեղաշրջման նախապատրաստման մեջ Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետ կապված FETO-ին։