Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 18-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,201-ի, հիվանդներից 402-ն արդեն բուժվել է, մահացել է 19 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 370 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 79-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,340 դեպք, 15 մարդ մահացել է, 528-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 78,546 դեպք, ապաքինվել է՝ 8,631-ը, գրանցվել է մահվան 1,769 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 79,494-ի, ապաքինվել է 54,064 մարդ, արձանագրվել է 4,958 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 32,008-ի, ապաքինվել է 2,590 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 273 դեպք։