Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 19-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,248-ի, հիվանդներից 523-ն արդեն բուժվել է, մահացել է 20 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 388 դեպք, մահացել է 4 մարդ, հիվանդներից 86-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,373 դեպք, 18 մարդ մահացել է, 590-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82,329 դեպք, ապաքինվել է՝ 10,453-ը, գրանցվել է մահվան 1,890 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 80,868-ի, ապաքինվել է 55,987 մարդ, արձանագրվել է 5,031 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 36,793-ի, ապաքինվել է 3,057 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 313 դեպք։