Եվրասիական տնտեսական միության հինգ երկրների էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների «ճանապարհային քարտեզը» հաստատվել է էլեկտրաէներգետիկայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի 13-րդ նիստում: Այս մասին տեղեկանում ենք ԵՏՀ պաշտոնական կայքից։
Դրանում ճշտվում և մանրամասնվում են ընդհանուր շուկայի ստեղծման աշխատանքների միջանկյալ փուլերը։ Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների պատճառով հեռակա ռեժիմով անցկացված միջոցառման արձանագրությունը ստորագրել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը: Այսպիսով, շարունակվում է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման աշխատանքը, որը պետք է սկսի գործել 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:
Էմիլ Կայկիևը նշել է, որ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի լիարժեք գործարկումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, նախադրյալներ կստեղծի ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ամրապնդման համար։