Խորհրդարանը 88 կողմ ձայնով հաստատեց Կառավարության ներկայացրած «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը։ Համաձայնագրով պարզեցվում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:
Նախագծով բարենպաստ պայմաններ են ստեղծվում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցվում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:
Ստեղծվելու է տեսչական մարմին՝ անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում: