«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 1-ից թույլատրում է ադրբեջանական 15 ձեռնարկություններից լոլիկի ներկրումը Ռուսաստան: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Կայացած բանակցությունների արդյունքներով, ներկայացված տեղեկատվությանը համապատասխան և Ադրբեջանի Հանրապետության իրավասու գերատեսչության երաշխավորությամբ, Ռոսսելխոզնադզորը հնարավոր է համարել 2021 թվականի հունվարի 1 – ից Ռուսաստան լոլիկի ներկրումը այն շրջաններում տեղակայված ադրբեջանական 15 ձեռնարկություններից, որտեղ 2020 թվականին չեն արձանագրվել հարավամերիկյան լոլիկի ցեցի հայտնաբերում», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը թույլատրել էր լոլիկի ներկրումը ևս 17 ադրբեջանական ձեռնարկություններից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10 – ից արգելել Է Ադրբեջանից լոլիկի եւ խնձորի ներկրումը՝ կապված ԵՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների՝ հարավամերիկյան լոլիկի ցեցի և Արեւելյան պտուղբանջարեղենի հայտնաբերման հետ: