Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։ Այս մասին Հանրային hեռուստաընկերության եթերում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հայտնել է, որ իրականում Առողջապահության նախարարությունն իր այս առաջարկը չի քննարկել էկոնոմիկայի նախարարության հետ։ «Այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը եւս 6 ամսով կերկարաձգվի։