ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել լիցքավորման կայաններում ավտոտրանսպորտային միջոցների՝ շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արման Սիմոնյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ առաջարկվում է լիցենզավորել գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին:
Բացառվում է լիցքավորման կայաններում շահագործման ժամկետն ավարտված կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը: Սահմանվում է նաև վարչական պատասխանատվություն՝ պահանջները խախտելու դեպքում: ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեավարող սուբյեկտներին:
Փոխնախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: