Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը Ազգային ժողովում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Նախագծից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում կբացառվի գյուղատնտեսական հողերի նշանակության անհիմն փոփոխումը»,- նշեց փոխնախարարը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: