Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը հաջորդ 6 ամիսների ընթացքում մինչև 1 մլրդ դոլարով կավելանա: Այս մասին հայտնում է իրանական ИРНА գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերը:
Նշենք, որ Վահան Քերոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործուղվել է Իրան` երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
Վ. Քերոբյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կապերը կընդլայնվեն և կխորանան: «Մենք ոչ միայն առևրի զարգացմանը, այլև համատեղ արտադրությանն ենք ձգտում»- նրա խոսքերը մեջբերել է գործակալությունը:
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ բացի ԵԱՏՄ երկրներից, Իրանն ու Հայաստանը մտադիր են իրենց ապրանքներն արտահանել այլ երկրներ:
Իր հերթին ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնին ստորագրված հուշագրից հետո հայտարարել է. «Իրանի արտահանումը դեպի Հայաստան շուրջ 300 մլն դոլար է կազմում: Հուշագրի ստորագրումը կնպաստի այդ ցուցանիշի բարելավմանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների հանդիպման արդյունքում հուշագիր է ստորագրվել: