Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ դրանով խնդիրներ է ստեղծում Ղարաբաղի հատվածում բանակի համալրման հետ կապված։ Այս մասին 3 լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ադրբեջանն ասում, որ ով նոյմբերի 9-ից հետո հայտնվում է այնտեղ, ահաբեկչի դերում է։ Ես համոզված եմ, որ Ալիևը ճնշման տակ է գերիների հարցով, բայց նա այդ գերիներին պահում է Արցախի անվտանգության համակարգը քայքայելու համար։ Եթե այս գերիներին տա, ուրիշ գերիների է վերցնելու»,-նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ Ալիևը համաձյանելու է գերիներին տա այն ժամանակ, երբ Հայաստանից կհամաձայնեն այլևս զորք չուղարկել Արցախ, և, ըստ նրա, այս իշխանությունները համաձայնելու են դրան։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև հունվարի 11-ի եռակողմ հանդիպման արդյունքներին և ճանապարհների ապաշրջափակմանը։ «Ես այդ հանդիպումը եռակողմ չէի համարի։ «Մեր վարչապետի նկարը եթե դնեին, ավելի մեծ արդյունքն կլիներ, գոնե խորհրդանշանական առումով»,-նշել է Քոչարյանը։
«Ադրբեջանը ուժով լուծեց տարածքների հարցը, 7 շրջանների տեղը վերցնելով 9-ը։ Ադրբեջանը համարում է հարցը լուծված և հայտարարում է՝ ի՞նչ կարգավիճակ, ի՞նչ բան, մենք հարցը լուծել ենք»,-նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նպատակն է շերտ-շերտ կազմալուծել Արցախը, կամ այնպես անել, որ այդ տարածքում ընդունեն իր իշխանությունը»։
Քոչարյանը դրական է համարում ճանապարհների ապաշրջափակումը, քանի որ հակամարտության կարգավորման բոլոր ծրագրերում, բայց նաև վերապահումներ է արել։ «Իմ կառավարման ժամանակ՝ 10 տարվա ընթացքում ճանապարհների փակ լինելու պայմաններում տնտեսական երկնիշ աճ ենք ունեցել։ Հարց է, թե՞ ինչ արդյունք ենք ստանալու այդ ճանապարհըների բացումից։ Խնդիրը հետևյակլն է՝ երկաթուղու Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս խաղաղապահների կողմից՝ մոտ 47 կմ, Ադրբեջանի հատվածում այն 850 կմ է․ Ադրբեջանը կարող է այնպիսի տարիֆային քաղաքականություն վարել, որից օգտվելը ձեռնտու չէ։ Մենք ունենք հույս, որ սա կաշխատի, բայց չունենք լծակ, որ դա մեզ կծառայի»,-ընդգծել է նա։
Ըստ Քոչարյանի՝ ճանապարհների բացում կարող է տուժել մեր գյուղատնտեսությունը։ «Պետք են կտրուկ քայլեր ձեռնարկվեն մեր շուկան պաշտպանելու համար»,-շեշտել է նա։