«Air Arabia»-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
«Air Arabia» ավիաընկերությունն այս երթուղով չվերթերը կվերսկսի սույն թվականի փետրվարի 13-ից:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,-ասված է հայտարարության մեջ։