ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։ Այս մասին
տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։
«Մենք պատրաստ ենք համակողմանիորեն համագործակցել իրանցի գործընկերների հետ, որպեսզի միասին կարողանանք գրավել մեծ շուկաներ և առևտուր կազմակերպել երրորդ երկրների հետ՝ ի շահ մեր երկրների տնտեսական զարգացման», – ասել է Վահան Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ վերջերս Իրան կատարած այցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում իրանական կողմն ընդգծել է շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական կապերն ընդլայնելու և արդյունավետ համագործակցելու ուղղությամբ, և այս հանդիպումը Իրանում ձեռքբերված պայմանավածությունների տրամաբանական շարունակությունն է։