Փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.7 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 1.0 % գնաճ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու ՝ 0.3%, կահույքի և կահավորանքի՝ 0.4 %, տարբեր տեսակի կոշկեղենի, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութերի և քսանյութերի՝0.5%, ոսկերչական զարդերի՝ 0.6 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.7 %, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.9 %, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.1 %, դեղագործական ապրանքների՝ 1.2 %, հագուստի՝ 1.5 %, մաքրող, լվացող միջոցների 2.0 % գնաճ:
Բարձրացել են նաև բենզինի և դիզելային վառելիքի գները։
Ըստ ԱՎԿ-ի՝ փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3 %-ով։
Փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 6.6 % և 17.1 %-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 5.4 % և 6.2 % գնաճ: